Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2413-ով, բուժվածներինը՝ 1324-ով, գրանցվել է մահվան ևս 28 դեպք

Երևանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 413-ով՝ հասնելով 99 հազար 563-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1324-ով և հասել 60 հազար 135-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 405 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 423 հազար 485-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը ևս մեկ վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1476-ի, ևս 390 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 37 հազար 562 մարդ: