Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 374-ով՝ հասնելով 97 հազար 150-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 35 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1212-ով և հասել 58 հազար 811-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 565 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 418 հազար 80-ի:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1448-ի, ևս 389 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 36 հազար 502 մարդ: