Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ էր

Արցախ - Հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ էր, օդային տագնապի ազդանշան չի միացել, միայն առավոտյան Շուշիի ուղղությամբ են կրկին հարվածներ հասցվել:

Երեկ երեկոյան Արցախի մայրաքաղաքը կրկին թիրախավորվեց: Հայկական պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցրել բնակելի թաղամասերին, հարվածների հետևանքով կա մեկ տուժած: Ըստ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ քաղաքում առկա են բազմաթիվ ավերածություններ: Ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցրել 120 միլիմետրանոց ականանետներով: