Ստեփանակերտը կրկին հրետակոծվեց: Արցախ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքում բազմաթիվ ավերածություններ կան, նախնական տվյալներով մեկ անձ վիրավորվել է:
Հարված է հասցվել Ստեփանակերտի դպրոցներից մեկի մոտակայքում, որի հետևանքով ձևավորվել է խորը փոս, վնասվել են մեքենաներ:
Հայկական կողմի փոխանցմամբ հարվածները Ստեփանակերտին հասցվել են 120 մմ ականանետերով: Այս պահին միացված է օդային տագնապի ազդանշանը: