Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ` այսօր ևս շարունակվել են մարտական գործողությունները, ողջ օրվա ընթացքում, սակայն, որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:
Ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ այս գիշեր ևս ադրբեջանական ուժերի կողմից կիրառվել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր:
«Ինչպես տեսաք այսօր, մենք ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով ևս խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և կիրառվել իր հրոսակախմբի մյուս մասնակիցների ու վարձկանների հետ, որպես ինչ ու ինչպես են ադրբեջանցիներն օգտագործում մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունն ու կիրառությունը մարտական գործողությունների համար», - ասաց ՊՆ ներկայացուցիչը` նշելով, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները: