Չավուշօղլուն ժամանել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին Ադրբեջանում է` ղարաբաղյան հարցը քննարկելու:

Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել է, որ «Բաքու է մեկնել Ադրբեջանին իրենց աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով»:

Քիչ առաջ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մեկնարկել է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: