Ժնևում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հանդիպումը, որ տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, շարունակվեց շուրջ 7 ժամ:
Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Իսկ մինչ հակամարտ կողմերի արտգործնախարարների հետ բանակցությունները, միջնորդներն ավելի վաղ միայն իրենց կազմով են հանդիպել, մտքեր փոխանակել։