Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է բուհերից դուրս թողնել այն ուսանողներին, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում՝ իր հրաժարականի պահանջով։ «Եկել եք սովորելու՝ սովորեք, իսկ ով դուրս կգա չարտոնված ակցիաների՝ կզրկվի ուսանող լինելու իրավունքից։ Խնդրում եմ, ում պետք է՝ բանակ ուղարկեք, մյուսներին՝ փողոց, թող քայլեն»,- այսօր հայտարարել է Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ ցույցերը երկրում չեն դադարում օգոստոսի իննի վիճահարույց նախագահական ընտրություններից ի վեր։
Ավելի վաղ նա պաշտոնանկ էր արել երեք ռեկտորների, որոնց համալսարանները աչքի էին ընկել բողոքի ակտիվ գործողություններով։ Չնայած վարչակազմի ճնշումներին՝ ընդդիմադիր ալիքը երկրում չի մարում․ երեկվանից երկրում համազգային գործադուլ է հայտարարվել, որին միացել են մի շարք խոշոր ձեռնարկություններ։
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Լուկաշենկոյի լեգիտիմությունը չեն ճանաչում և մի շարք պատժամիջոցներ են սահմանել նրա վարչակազմի դեմ՝ ընտրությունները կեղծելու, խաղաղ ցուրարարների դեմ բռնություններ գործադրելու համար։