Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր ցուցարարների դեմ ուժայինների բիրտ գործողություններից հետո ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել երկրով մեկ գործադուլային պայքար սկսել։
Հոկտեմբերի 25-ին լրացավ նախագահի պաշտոնից Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարական տալու «Ժողովրդական վերջնագրի» ժամկետը, ու տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ, սակայն ոստիկանական ուժերը նրանց դեմ հատուկ միջոցներ են կիրառել, այդ թվում` ռետինե փափուշտներ ու ձայնային նռնակներ։ Առնվազն 280 մարդ ձերբակալվել է։
Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո հզոր ցույցեր են սկսվել Բելառուսն արդեն ավելի քան քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։ Ընտրությունների պաշտոնական արդյունքով նա կրկին վերընտրվել է, բայց ընդդիմությունը ընտրությունները կեղծված է համարում։ Եվրամիությունը, ԱՄՆ-ն չեն ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները։