Իրանի արտգործնախարարությունը հաղորդել է, թե փոխարտգործնախարար Աբբաս Արագչին պատրաստվում է այցելել Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ Թեհրանի առաջարկած ծրագիրը քննարկելու համար։ Թե երբ է մեկնարկելու շրջայցը, և ինչ ձևաչափով են լինելու հանդիպումները, պաշտոնապես դեռ չի հաղորդվում։
Թեհրանը միջնորդական իր նախաձեռնության մասին հայտարարել էր այս ամսվա սկզբին՝ ղարաբաղում վերսկսված պատերազմից մոտ մեկ շաբաթ անց։ Արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մասնավորապես, ասել էր, թե Իրանը «պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը», բայց այլ մանրամասներ չէր հստակեցրել։