Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից դադարեցնել կրակը։ Չնայած սրան առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի օդուժը, խախտելով հրադադարի համաձայնությունը, հարվածել է Մարտունի քաղաքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե հայկական զինված ուժերը հրետակոծել են Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները։