Մատչելիության հղումներ

Հայկական կողմը մեղադրում է Ադրբեջանին երրորդ հրադադարը լիարժեքորեն չպահպանելու մեջ


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Ադրբեջանի օդուժը, խախտելով հրադադարի համաձայնությունը, երկուշաբթի օրը հարվածել է Մարտունի քաղաքին։ Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե հայկական զինված ուժերը հրետակոծել են Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է։

Երեկ երեկոյան ԱՄՆ-ը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից դադարեցնել կրակը։

XS
SM
MD
LG