Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր», - Ֆեյսբուքում գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ հարավային ուղղությամբ ոչնչացվել է Ադրբեջանի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում և գերեվարվել ադրբեջանական զինուժի զինծառայող: