Նենսի Փելոսին և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիn, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Խոսնակը և նախարարը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Նենսի Փելոսին հույս է հայտնել, որ հակամարտությունը կհաջողվի հնարավորինս արագ կարգավորել, նա ընդգծել է կոնֆլիկտի ընդարձակումը և երրորդ երկրների միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը», - ասվում է ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում:

Փելոսին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կվերսկսվեն հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: