Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 213-ով՝ հասնելով 75 հազար 523-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 425-ով և հասել 50 հազար 701-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 497 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 372 հազար 550-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 74 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1157-ի, ևս 333 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 23 հազար 332 մարդ: