Այսօր` ժամը 14։20-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը գրադ կայանքից հրթիռակոծել են Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նյութական վնասներից բացի, խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Կառույցը նկատում է, որ ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
Դրանից ավելի ուշ սկսվել է ռմբակոծվել Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: