Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ղարաբաղի բնակչության դեմ կասետային ռումբեր է օգտագործում, շեշտում է Human Rights Watch-ը


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարումը,18-ը հոկտեմբերի, 2020թ.
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարումը,18-ը հոկտեմբերի, 2020թ.

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն Ադրբեջանի բանակը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծում է արգելված զենքով՝ կասետային ռումբերով (cluster munitions):

Human Rights Watch-ը հետազոտել է բազմաթիվ միջադեպեր և հանգել է այն եզրակացության, որ Ադրբեջանի բանակն առնվազն չորս անգամ նմանօրինակ ռումբերով է թիրախավորել խաղաղ մարդկանց բնակավայրերը:

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակեցված բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը», - ասել է Human Rights Watch- ի զինատեսակների հարցերով վարչության տնօրեն, կասետային ռումբերի կիրառման դեմ միջազգային հասարակական շարժման նախագահ Սթիվեն Գուսը:

«Կասետային զինամթերքը որևէ կողմից երբեք չպետք է օգտագործվի ոչ մի պարագայում, առավել ևս քաղաքներում ՝ խաղաղ բնակչությանը հասցված կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով», - հայտարարել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը:

«Տեղում Human Rights Watch-ի կատարած քննությունը վկայում է, որ Ադրբեջանը բազմիցս օգտագործել է արգելված կասետային զինամթերքը Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում: Դա քաղաքացիական անձանց անվտանգության ակնհայտ անտեսում է», - հայտարարել է իրավապաշտպան կառույցի հանրային կապերի եվրոպական բաժնի ղեկավար Էնդրյու Ստրոհելմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG