Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված

Արցախի ՊԲ զինծառայողը ռազմաճակատում, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է: