Ղրղըզստանի նախագահի պարտավորությունները ստանձնեց վարչապետ Սադիր Ջափարովը

Ղրղըզստան - Սոորոնբայ Ժեենբեկով և Սադիր Ջափարով, Բիշքեկ, 16-ը հոկտեմբերի, 2020թ.

Ղրղըզստանի խորհրդարանը այսօր ընդունեց նախկին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականն ու որոշեց նախագահի պարտավորությունները դնել վարչապետ Սադիր Ջափարովի վրա։

Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահի պարտավորությունները նախ կարող էր ստանձնել խորհրդարանի խոսնակը, բայց նա հրաժարվել էր։

Հոկտեմբերի 5-ին, խորհրդարանական ընտրություններից հետո Ղրղըզստանում զանգվածային ցույցեր սկսվեցին։ Ընդդիմադիր ուժերի գլխավորությամբ ցուցարարները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում է նաև երկրի նախագահի աշխատակազմը։ Բախումների հետևանքով հազարից ավելի մարդ է տուժել, առնվազն մեկ զոհ կա։

Սոորոնբայ Ժեենբեկովը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին։