Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել է անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ երկրում սկսված զանգվածային ցույցերից հետո։
Մինչ այդ՝ անցած գիշեր, քվեարկության արդյունքները վիճարկող հազարավոր մարդիկ մտել են Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել կոռուպցիայի համար ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։
Գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պնդել էր, թե երկրում «իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու փորձ է իրականացվել», միաժամանակ նշել՝ հանձնարարել է ԿԸՀ-ին չեղարկել ընտրությունների արդյունքները, «եթե դա անհրաժեշտ է և արձանագրվել են օրենքի խախտումներ»։