Այսօր Ստեփանակերտում ժամը 4-ից հետո դարձյալ սկսվել է հրթիռակոծություն: Քաղաքի վրա մի քանի հրթիռներ են ընկել, թիրախավորվել է քաղաքացիական հաստատություն Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետներն արդեն ականազերծման աշխատանք են կատարել: Վերջին 2 օրերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ էին, մարդիկ այսօր նույնիսկ սկսել էին քիչ-քիչ դուրս գալ նկուղներից, սակայն կեսօրից հետո նորից քաղաքն անցավ արտակարգ ռեժիմի և ստորգետնյա կյանքի: