Ադրբեջանական ԶՈւ-ն հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ, տեղեկացնում է Շուշան Ստեփանյանը

Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ըստ նրա` ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են ադրբեջանական ԶՈւ-ի բոլոր գործողությունները։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Սակայն կողմերը հայտարարում եմ, որ հրադադարը չի պահպանվում:

Ադրբեջանական կողմն էլ այսօր հաղորդել է, թե իրենց գյուղերը գնդակոծվում են հայկական կողմից: