Գիշերվա հրթիռակոծությունից ավերվել է Ստեփանակերտի բնակչի առանձնատունը

Ստեփանակերտի բնակիչ Աշոտ Աղաջանյանի առանձնատունն այս գիշեր հրթիռակոծության հետևանքով վերածվել է ավերակների: Տանտերը պատմեց, որ այդ ժամանակ բամզոցին նստած` հեռուստացույց դիտելիս է եղել, իրեն ոչինչ չի պատահել:

Հրթիռը հարվածել է անմիջապես առանձնատան մոտ, և հարվածի ալիքից է տունն ամբողջությամբ ավերվել: Տան որոշ հատվածների, օրինակ` խոհանոց մտնել նույնիսկ հնարավոր չէ, լոգարանը, ննջարաններն ամբողջությամբ քանդվել են: