Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը:
«Մեզ անհրաժեշտ է կայունություն թե՛ տեղում և թե՛ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է հարթում բովանդակային բանակցությունների համար», - Թվիթերի էջում գրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիայի կառավարության ղեկավարը:
Էդի Ռաման մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և ասել է, որ այս պայմաններւմ զոհերի աճյունները դուրս հանելու, գերիներին և այլ ձերբակալվածներին փոխանակելու համար հաստատվող կրակի դադարեցումը շատ կարևոր քայլ է:
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունէլ է Ռուսաստանի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հարցում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և իմ անձնակլան ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մշտական կապի մեջ են և պատրաստ են իրենց բոլոր ջանքերն ուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտնել է Էդի Ռաման: