Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն ընդունել է, որ երկրի տարածքում թուրքական F-16 ռմբակոծիչներ կան, միաժամանակ պնդել, թե դրանք «ռազմական գործողություններին չեն մասնակցում»։
«Դրանք ժամանել են համատեղ զորավարժություններին մասնակցելու, բայց օդ չեն բարձրացել»,- CNN Arabic -ին ասել է Ալիևը՝ չմանրամասնելով՝ ինչու են ինքնաթիռները մնացել Ադրբեջանում վարժանքների ավարտից ավելի քան մեկ ամիս հետո:
Երևանը պնդում է, որ հենց թուրքական կործանիչներն են սեպտեմբերի վերջին խոցել հայկական ՍՈւ-25 գրոհիչը, ինչի հետևանքով օդաչուն զոհվել էր։ Նախօրեին արևմտյան մի շարք փորձագետներ ևս, օգտվելով արբանյակային նկարահանումներից, արձանագրել էին՝ Գյանջայի օդակայանում F-16 տեսակի առնվազն երկու մարտական օդանավ է կայանված եղել։