Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում, որտեղ բախումներ ու անկարգություններ են սկսվել անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։
«Ռոյթերզ»-ի թղթակիցն այսօր կրակոցներ է լսել, նաև արձանագրել՝ ինչպես են հակադիր հայացքներ դավանող երկու խմբերի ցուցարարները մեկը մյուսի վրա քարեր և դյուրավառ հեղուկով լի շշեր նետում։
Ավելի վաղ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալ՝ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումից և նոր կառավարության ձևավորումից հետո, «երբ կվերականգնվի կարգուկանոնը»։