Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ

Բելառուս - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Մինսկ, 27-ը սեպտեմբերի, 2020թ.

Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ում հաղթանակը Բելառուսի նախագահական վերջին ընտրություններում Արևմուտքը չի ճանաչել:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել որոշման նախագիծը, որն ակնկալվում է՝ կընդունվի առաջիկա երկուշաբթի Բրյուսելում՝ Միության անդամ երկրների արտգործնախարարների նիստում։

Ավելի վաղ եվրոպական ընտանիքը սահմանափակումներ էր մտցրել Լուկաշենկոյի վարչակազմի մոտ չորս տասնյակ պաշտոնյաների նկատմամբ՝ ընտրությունները կեղծելու, ցուցարարների դեմ բռնություններ գործադրելու համար։ Ֆրանսիայի նախագահը միաժամանակ շեշտել էր՝ «ցանկում կավելանա նաև Լուկաշենկոյի անունը, եթե նա երկխոսություն չսկսի սեփական ժողովրդի հետ»։

Լուկաշենկոն կտրականապես հրաժարվում է բանակցել ընդդիմության հետ՝ ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար։