Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի շուրջ 40 պաշտոնյաների նկատմամբ


Բելառուս - Բողոքի զանգվածային ցույց Մինսկում, սեպտեմբեր, 2020թ.
Բելառուս - Բողոքի զանգվածային ցույց Մինսկում, սեպտեմբեր, 2020թ.

Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցները Բելառուսի մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք կեղծել են օգոստոսի սկզբին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ինչպես նաև բռնություններ են կիրառել դրանց արդյունքների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ։

Այսուհետ այդ պաշտոնյաների մուտքը ԵՄ տարածք կարգելվի, նրանց բանկային հաշիվները կսառեցվեն:

Ալեքսանդր Լուկաշենկոյի անունն այդ ցանկում չկա՝ առայժմ։ «Եթե մենք նաև նրանք ներառեինք, դա կբարդացներ նրա մասնակցությունը բանակցություններին», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հավելելով. - «Եթե Լուկաշենկոն չկարողանա երկխոսություն սկսել սեփական ժողովրդի հետ, նրա նկատմամբ ևս կկիրառվեն պատժամիջոցներ»։

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով օգոստոսի սկզբին վիճահարույց ընտրություններով վեցերորդ անգամ հռչակվեց երկրի նախագահ, պարբերաբար ներառվել է ԵՄ «սև ցուցակներում»՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարության նորմերը կոպտորեն ոտնահարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG