Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում», - ասված է հաղորդագրությունում:

Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հինգերորդ հեռախոսազրույցն է:

Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 68 տարեկան: