Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և շրջակա տարածքներում։

«Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունների մասին հաղորդումներով», - հայտարարել են երկու երկրների արտգործնախարարները՝ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, հորդորելով կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները՝ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ։