Թուրքիան «պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում»

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում, եթե դրա կարիքը լինի, այսօր հայտարարել է արտգործնախարար Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետհանդիպման ժամանակ։

«Ես եկել եմ Բաքու, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց դնեմ իմ աջակցությունը եղբայրական Ադրբեջանին», - այցից առաջ գրել էր նա Թվիթերում։

Ալիևն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Չավուշօղլուին և ընդգծել, որ Անկարայի աջակցությունը ոգևորում է Բաքվին։

Միջազգային գերտերությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, մինչդեռ, կտրականապես քննադատում են Թուրքիայի միջամտությունը, ընդգծելով, որ դա կարող է այս առճակատումը վերածել տարածաշրջանային հակամարտության։