Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բաքու։ «Մեր այցի նպատակն է աջակցություն և համերաշխություն հայտնել մեր եղբայրական Ադրբեջանին», - Թվիթերում գրել է Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ արտգործնախարարը հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այցից մեկ օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ հրադադար հաստատել, ընդգծելով, որ վերսկսված ռազմական բախումները սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար։