Ղրղըզստանում ընտրություններին հաջորդել են ցույցերը, բախումները. ցուցարարներն ազատ են արձակել նախկին նախագահին, վարչապետներին

Ղրղըզստան - Ցուցարարների և ոստիկանների բախումները Բիշքեկում, 5-ը հոկտեմբերի, 2020թ.

Ղրղըզստանում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ցույցեր են, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, կան մի քանի հարյուր տուժածներ:

Ցուցարարները, որ համաձայն չեն ընտրությունների արդյունքներին, գիշերը կարողացել են գրավել խորհրդարանի շենքը, մտել են նաև Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել բանտարկված քաղաքական գործիչներին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հնարավոր է համարել խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը։

Երկրի նախկին նախագահ Ատամբաևը, հիշեցնենք, ամիսներ առաջ 11 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի գործով: