Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը. ԱԳՆ

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկուշաբթի օրը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու համար, ինչպես նաև վերսկսելու բանակցությունները»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Լե Դրիանը: Նա հավելել է, որ Լավրովի հետ զրույցում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ քայլերի անհրաժեշտության շուրջ»։

Անցած շաբաթ պաշտոնական Փարիզը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է նոր մեթոդ` վերսկսելու Մինսկի խմբում բանակցությունները: Ելիսեյան պալատի ղեկավարը հայտարարել էր, թե Ֆրանսիան մեծացնում է միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այլ մանրամասներ Մակրոնը չէր հայտնել: