Ֆրանսայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում առաջարկել է նոր մեթոդ` վերսկսելու Մինսկի խմբում բանակցությունները:
Ըստ Մակրոնի, այդ աշխատանքները կսկսվեն ուրբաթ երեկոյան՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան մեծացնում է միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Թե ինչի մասին է խոսքը, չի հաղորդվում:
Մակրոնը նաև կրկնել է հրադադար հաստատելու իր կոչը:
Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցի մասին հաղորդել է նաև պաշտոնական Երևանը: Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, սակայն, Մակրոնի առաջարկի մասին չի հիշատակվում: