Կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բուժվում է Վաշինգտոնի զինվորական հիվանդանոցում: Նա այսօր հայտնել է, որ լավ է իրեն զգում և շուտով կվերադառնա Սպիտակ տուն: «Մենք կհաղթենք այս վիրուսին»,- ասել է նախագահը:
Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել` ստիպելով նրանց մեկուսանալ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ:
«COVID-19-ի մեր թեստը դրական եղավ, ես և առաջին տիկինը կմեկուսանանք և անհապաղ կսկսենք կազդուրման գործընթացը: Մենք այս ամենի միջով կանցնենք միասին», - գրել էր Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում: