ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել` ստիպելով նրանց մեկուսանալ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ:
«COVID-19-ի մեր թեստը դրական եղավ, ես և առաջին տիկինը կմեկուսանանք և անհապաղ կսկսենք կազդուրման գործընթացը: Մենք այս ամենի միջով կանցնենք միասին», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում:
Նախագահի անձնական բժիշկը հայտարարել է, որ տեր և տիկին Թրամփների առողջական վիճակը լավ է, և նրանք կմնան Սպիտակ տանը:
Առայժմ հստակ չէ` ինչ ախտանշաններ կան նրանց մոտ, և ինչպես է Դոնալդ Թրամփը շարունակելու նախագահական մրցապայքարը: