Ադրբեջանական անօդաչուների պատճառով ՀՀ օմբուդսմենը դադարեցրել է աշխատանքները Վարդենիսում և գյուղերում

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի պատճառով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է իր փաստահավաք աշխատանքները Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում։

Օմբուդսմենը Ադրբեջանին սահմանամերձ մարզ էր մեկնել՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետևանքներին:

Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ` այդ թվում թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ սպանվել է մեկ քաղաքացիական անձ: