Այսօր արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը, զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: «Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Մարտական գործողությունները շարունակվում են: