«Արգենտինան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման կապակցությամբ, ցավում է մարդկային կորուստների համար և ցավակցում զոհերի ընտանիքներին», - հայտարարում է Արգենտինայի արտաքին հարաբերությունների նախարարությունը:
«Արգենտինան երկու բարեկամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել արդյունավետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՝ նպատակ ունենալով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքի շրջանակներում», - հայտարարում է Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Մարտական գործողությունները շարունակվում են:
Հայաստանը և Արցախը հաղորդում են հայկական կողմից զոհված 31 զինծառայողների և 2 քաղաքացիական անձի, շուրջ հարյուր վիրավորների մասին: Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական կողմը շուրջ 200 զոհ ունի: