Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը. Մարուքյան

«Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների», - իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։

Կեցցե՜, Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը», - գրել է ԼՀԿ ղեկավարը։

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: