Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ուժի գործադրումը և ցավ հայտնելով անմեղ զոհերի համար։

«Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում շփման գծի երկայնքով սկսված ռազմական գործողություններին», - հայտարարել են Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը։ - «Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել բանակցությունները՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար»։

«Համանախագահները հորդորում են կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ և վերստին ընդգծում, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է Մինսկի խմբի միջնորդների այսօր տարածած հայտարարության մեջ։

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG