Նիկոլ Փաշինյան. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»

«Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել», - քիչ առաջ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը` կոչ անելով վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել «թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց»։