Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել բարձր դատարանի նախագահի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյան:

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել», - նշեց Շաթիրյան:

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է՝ շարունակվում է բարձր դատարանի նախագահի ընտրությունը: Երվանդ Խուընդկարյանը երեկ էր ինքնառաջադրվել, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել:

Առավել մանրամասն՝ այստեղ: