Պուտինը բողոքում է միջազգային հարաբերություններում «բարության և հումանիզմի պակասից»:
Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած իր տեսաուղերձում կրկին պահանջել է Ռուսաստանից լույս սփռել «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի վրա և հավաստիացրել է, որ քիմիական զենքին վերաբերող «կարմիր գծերը» կպահպանվեն:
Էմանյուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Եվրոպայում կամ Ռուսաստանում քիմիական զենքի կիրառումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ին հղած տեսաուղերձում առաջարկել է վերացնել «ոչ լեգիտիմ պատժամիջոցները» համավարակի ֆոնին՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը դյուրացնելու համար, և բողոքել է միջազգային հարաբերություններում «բարության և հումանիզմի պակասից»: