Մատչելիության հղումներ

ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել մասնավորապես Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների և ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված հարցերը, հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով:

Նախապես սեպտեմբերի 24-25-ը պլանավորված գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ինքնամեկուսացման պատճառով, ով, ինչպես պարզվել է, շփվել է կորոնավիրուսով վարակված անվտանգության աշխատակցի հետ:

Գագաթնաժողովում կքննարկվեն նաև Brexit-ի բանակցությունները, կլիմայի փոփոխության հարցեր, Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը:

XS
SM
MD
LG