ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր, հեռավար ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկնարկած նստաշրջանում, ասել է, թե ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին կորոնավիրուսը չզսպելու համար, որի հետևանքով 200 հազար ամերիկացիներ ու մոտավորապես մեկ միլիոն մարդ է մահացել ամբողջ աշխարհում։ Նա Չինաստանին մեղադրել է վիրուսի մասին տեղեկատվությունը աշխարհի հետ չկիսելու մեջ։
Իսկ ԱՄՆ-ի միջնորդական վերջին ջանքերի մասին Թրամփը գովասանքով է խոսել, երբ համագործակցության պայմանագիր ստորագրեցին հակամարտ Սերբիան և Կոսովոն, ինչպես նաև արաբական երկու երկիր՝ Բահրեյնը ու Արաբական Միացյալ էմիրությունները հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ։
Համաձայնագրերը ստորագրվել են Վաշինգտոնում` Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփի ներկայությամբ։