Ադրբեջանի տարածքում թուրքական և ադրբեջանական ՌՕ ուժերը համատեղ թռիչքներ կիրականացնեն

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 օդանավ, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերն այսօր համատեղ թռիչքներ կիրականացնեն ադրբեջանական օդային տարածքում, որոնց ընթացքում կներկայացնեն երկու երկրների նոր ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայ- ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ռուսաստանյան մամուլը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում էր, որ Թուրքիան փաստացի ռազմակայան է ստեղծել Ադրբեջանում, և վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո Անկարան Ադրբեջանում է թողել իր զորքի մի մասը, ինչպես նաև F-16 օդանավերն ու դրանց անձնակազմերը։