Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց առաջադրված բոլոր երեք թեկնածուներին:
Ինչպես հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, երեք թեկնածությունների քվեարկությանն էլ մասնակցել են 88 պատգամավորներ: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին են քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավորներ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հայաստանի նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի օգտին՝ 86, դեմ՝ 1 պատգամավորներ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի օգտին՝ 85, դեմ՝ 3 պատգամավորներ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՍԴ դատավորները լիազորությունները կստանձնեն խորհրդարանում երդման պահից: