Այսօր ժամը 11-ին Ազգային ժողովում կմեկնարկի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը: Այն կանցկացվի գաղտնի քվեարկությամբ:
Հաշի առնելով, որ գործող Ազգային ժողովն ունի 132 պատգամավոր, թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրվելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 79 ձայն:
Թեկնածուներն են Երվանդ Խունդկարյանը, ով առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Արթուր Վաղարշյանը, ով առաջադրվել է Հայաստանի նախագահի կողմից, և Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանը:
Երեկ խորհրդարանում բուռն քննարկվեց նրանց անցած ուղին և գործունեությունը: